Ռեսուրսներ
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների կատարման գործընթացը. Հայաստանում դրանց կատարման խնդիրներն ու առանձնահատկությունները
![](https://www.osce.org/files/imagecache/20_medium/f/images/hires/c/2/116945_2.png?1687345016)
Այս ուսումնասիրությունն իրականացվել է Հայաստանի Փաստաբանների պալատի հետ համագործակցությամբ և ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի աջակցությամբ՝ վերլուծելու Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Հայաստանի նկատմամբ կայացված վճիռների իրականացման առաջընթացը: Այն ուսումնասիրում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի դրույթների հետ համապատասխանությունը՝ ազգային վարույթի դատական գործերի վերսկսման համար, մատնանշում օրենսդրական և համակարգային բացերը և ներկայացնում հետագա բարեփոխումների առաջարկություններ: Այն ներառում է տեղեկատվություն 25 վճիռների վերաբերյալ՝ կայացված մինչ 2010թ. դեկտեմբերը:
Սույն հրատարակության մեջ արտահայտված տեսակետները, կարծիքները, մեկնաբանություններն ու այլ տեղեկատվությունը հնարավոր է չարտահայտեն Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) տեսանկյունը և չհամընկնեն ԵԱՀԿ մոտեցումների հետ, եթե ուղղակիորեն նշված չէ, որ ԵԱՀԿ-ն է հանդիսանում սույն փաստաթղթի հեղինակը: