ԵԱՀԿ-ն օգնում է բարելավել Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի թափանցիկությունը
2013թ. փետրվարի 5-ին Երևանում ԶԼՄ-ներին և միջազգային հանրությանը ներկայացվեց ԵԱՀԿ աջակցությամբ իրականացվող ծրագիրը, որի նպատակն է հնարավոր դարձնել Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) նիստերի վեբ հեռարձակումը:
ԵԱՀԿ երևանյան գրասենյակը տրամադրել է տեխնիկական աջակցություն, որպեսզի բոլոր շահագրգիռ կողմերը դիտեն ԿԸՀ քննարկումները օնլայն ուղիղ եթերում և ձայնագրված նիստերը հանձնաժողովի կայքում www,elections.am:
<<Հավատացած եմ, որ այս նախաձեռնությունը կհանգեցնի հանձնաժողովի աշխատանքի թափանցիկության բարձրացմանը, քաղաքացիական հասարակության և ԶԼՄ - ների աշխատանքը կդարձնի ավելի հեշտ` ի վերջո նպաստելով ընտրական համակարգի նկատմամբ հանրության վստահության բարձրացմանը>>, - ասաց ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար դեսպան Անդրեյ Սորոկինը:
Այս նախաձեռնությունը մաս է կազմում ԿԸՀ-ին ավելի լայն աջակցության` ապահովելու թափանցիկ ընտրական վարչարարություն և հետամուտ լինելու ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի առաջարկություններին:
Ծրագրի իրականացման գործում իրենց աջակցությունն են ցուցաբերել նաև Ընտրական համակարգերի միջազգային հիմնադրամը (IFES)` ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության հետ համատեղ: