Հայաստանի ոստիկանության աշխատակիցները ԵԱՀԿ աջակցությամբ վերապատրաստվում են ոստիկանական կրթության ոլորտում
Ոստիկանության ուսումնական հաստատությունների, ոստիկանության ուժերի ու պարեկային ծառայության 26 ներկայացուցիչներ դեկտեմբերի 3-ից 14-ը մասնակցեցին ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ կազմակերպված չորսօրյա երկու դասընթացների:
Միջազգային փորձագետի կողմից անցկացված դասընթացի նպատակն է բարելավել մասնակիցների հմտությունները ուսումնական ծրագրերի նախագծման, ուսուցման ինտերակտիվ մեթոդների օգտագործման և դասընթացների գնահատման վերաբերյալ:
Ի հավելումն, ոստիկանական կրթության ոլորտում ներգրավված ոստիկանության ղեկավարների համար անցկացվել են երկու սեմինարներ արդյունավետ օրակարգի մշակման և տարեկան պլանավորման, խորացված ուսուցման նպատակով վարպետության դասերի օգտագործման և դասընթացի բովանդակության հաստատման մոտեցումների վերաբերյալ` ապահովելու չափանիշների պահպանումը:
Դասընթացի նպատակն է բարելավել Հայաստանում ոստիկանական դասընթացների և կրթության որակը: