ԵԱՀԿ գրասենյակն աջակցում է Հայաստանի կառավարման բարեփոխմանը
Մարտի 6-ին ԵԱՀԿ գրասենյակի մասնակցությամբ Միջգերատեսչական տեսչական բարեփոխումների համակարգման խորհուրդը քննարկեց տվյալների փոխանակման կենտրոնացված համակարգի, պետական աշխատանքի վերահսկողության իրականացման միջոցառումների, տեխնիկական անվտանգության հսկողության խնդիրները:
2011 թվականին հիմնադրված խորհրդի նախագահն ՀՀ վարչապետն է: Այն բաղկացած է պատասխանատու մարմինների ներկայացուցիչներից և գործարար ասոցիացիաներից, և նպատակ ունի նվազեցնել բարդ պահանջներն ու ստուգման երկարատև ընթացակարգերը Հայաստանի 26 հսկողության մարմինների ու գործակալությունների համար:
ԵԱՀԿ-ն, ինչպես նաև միջազգային հանրության այլ անդամներ, ինչպիսին են օրինակ Համաշխարհային բանկը, Զարգացման և վերակառուցման եվրոպական բանկն աջակցում են խորհրդի քարտուղարության գործունեությանը: Այս նախաձեռնությունը կոչված է հեշտացնել կառավարության և դոնոր համայնքի միջև երկխոսությունը` նպաստելով տնտեսական արդյունավետ կառավարման բարձրացմանը և կոռուպցիոն սողանցքների կրճատմանը` վարչարարական ընթացակարգերի աստիճաբար պարզեցման միջոցով Հայաստանում գործարարությունը խթանելու համար:
Արդյունավետ կառավարման խթանումը առաջնահերթություն է այս տարվա ԵԱՀԿ նախագահող Իռլանդիայի համար: ԵԱՀԿ երևանյան գրասենյակը երկար տարիներ օգնել է Հայաստանի կառավարությանն արդիականացնել իր վարչարարական և կարգավորիչ համակարգը` հեշտացնելու արդյունավետ կառավարմանն ուղղված բարեփոխումները: