Events
Կլոր սեղան՝ Հայաստանում համայնքային ոստիկանության ներդրման հետ կապված մարտահրավերները և հեռանկարները թեմայով
Երբ
2 Նոյեմբերի 2015 (Ամբողջ օրը) - 3 Նոյեմբերի 2015 (Ամբողջ օրը)
Որտեղ
Ծաղկաձոր, Հայաստան
Կազմակերպիչներ
ԵԱՀԿ երևանյան գրասենյակ, ՀՀ ոստիկանություն, Իրավական հետազոտությունների ազգային կենտրոն
Կլոր սեղանի նպատակն է ամփոփել Հայաստանում համայնքային ոստիկանության զարգացմանն ուղղված երկամյա ծրագրի արդյունքները, որն իրականացրել է Իրավական հետազոտությունների ազգային կենտրոնը ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ: Շուրջ 45 մասնակից ՀՀ ոստիկանության ղեկավար մարմիններից, կրթական համալիրի լավագույն սաները և ամենաակտիվ համայնքային ոստիկանները կքննարկեն համայնքային ոստիկանության ներդրման հետ կապված մարտահրավերները և զարգացման հեռանկարները: