Հայ ոստիկան-ուսանողների համար ժողովրդավարական ոստիկանության թեմայով դասընթաց՝ ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ
Ժողովրդավարական ոստիկանությունը, հանրության և ոստիկանության գործընկերությունը և մարդու իրավունքները՝ Հայաստանի ոստիկանության ուսանողների համար 2016թ. հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 3 Ծաղկաձորում ԵԱՀԿ աջակցությամբ կազմակերպված դասընթացի ուշադրության կենտրոնում էին, որի նպատակն էր նպաստել Հայաստանի ոստիկանության ջանքերին՝ խթանելու ոստիկանության ժողովրդավարական գործունեությունը:
Մոտ երեսուն ուսանող՝ Հայաստանի ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայից և քոլեջից, մասնակցեցին դասընթացին, որը կազմակերպվել էր ՀՀ ոստիկանության հետ համագործակցությամբ: Դասընթացի ավարտին ուսանողներին շնորհվեցին վկայագրեր:
Դասընթացի թեմաներից էին՝ ոստիկանության դերը ժողովրդավարական և իրավունքի գերակայության հասարակությունում, համայնքային ոստիկանության սկզբունքները, մարդու հիմնարար իրավունքները, ոստիկանության էթիկան, ոստիկանության պրոֆեսիոնալիզմը և բարեվարքությունը, ԶԼՄ-ների հետ հարաբերությունները, հանրային վստահությունը, ընտանեկան բռնությունը, բանակցությունները և կոնֆլիկտների կարգավորումը: Վերապատրաստման դասընթացը վարեցին «Իրավական հետազոտությունների ազգային կենտրոն» և «Սոցիալական արդարություն» հասարակական կազմակերպությունների փորրձագետները:
«Համակողմանի կրթությունն ու գիտելիքները ոստիկանական ծառայության միջազգային լավագույն ստանդարտների և փորձի մասին, ինչպես նաև ժողովրդավարական արժեքների և սկզբունքների նկատմամբ ոգևշնչումը խիստ կարևոր է՝ ոստիկանության բարեփոխումների խթանման և ժողովրդավարական հասարակությունան ամրապնդման համար», - ասաց ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ռազմաքաղաքական ծրագրերի ղեկավար Բեռնարդ Ֆրանկլը: - «Մենք հավատում ենք, որ Հայաստանի ոստիկանության հետ համատեղ ջանքերով հետ, մենք կնպաստենք այդ նպատակին»:
ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետի առաջին տեղակալ ոստիկանության գնդապետ Տիգրան Եսայանն ասաց. «Բոլորիս երազանքն է ունենալ ժողովրդավարական ոստիկանություն, որը կծառայի հասարակության կարիքներին, կվայելի լիարժեք հանրային վստահություն և կնպաստի իրավունքի գերակայության և իրավական պետության ամրապնդմանը: ժողովրդավարական ոստիկանության և իրավունքի մասին խորքային գիտելիքները կարևոր են այդպիսի ոստիկանության խթանման համար»:
Դասընթացի մասնակիցները դիտարկեցին առանձին դեպքեր՝ ազատազրկման ընքացում ոստիկանության գործունեության իրավաչափության և համաչափության, անհամաչափ ուժի կիրառման, ԶԼՄ-ների ներկայացուցիչների դեմ բռնության:
Միջոցառումը մաս է ԵԱՀԿ գրասենյակի ծրագրերի՝ ՀՀ ոստիկանության կրթահամալիրի համագործակցությամբ՝ համատեղ ջանքերով բարեփոխելու ոստիկանության կրթական ու վերապատրաստման համակարգը՝ համապատասխանեցնելով միջազգային չափանիշներին: