Ռեսուրսներ
ՀՀ-ում քրեակատարողական համակարգի բարեփոխման հեռանկարների և պրոբացիոն ծառայության հիմնադրման վերաբերյալ գնահատման հաշտվետվություն

Հետազոտության իրականացման համար հիմք է հանդիսացել ՀՀ-ում պրոբացիոն ծառայության հիմնադրման հայեցակարգն ու քրեական օրենսդրության՝ ներկայումս ընթացող բարեփոխումները: Գնահատումը նպատակ է հետապնդում հավաքել քրեակատարողական համակարգի բարեփոխումներին վերաբերող տեղեկատվություն և գնահատել դրանց հնարավոր ազդեցությունը համակարգի բարեփոխման վրա: Ուսումնասիրությունը իրականացրել է "Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների" ՀԿ—ն ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ:
Սույն հրատարակության մեջ արտահայտված տեսակետները, կարծիքները, մեկնաբանություններն ու այլ տեղեկատվությունը հնարավոր է չարտահայտեն Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) տեսանկյունը և չհամընկնեն ԵԱՀԿ մոտեցումների հետ, եթե ուղղակիորեն նշված չէ, որ ԵԱՀԿ-ն է հանդիսանում սույն փաստաթղթի հեղինակը: