Ռեսուրսներ
Մարդու իրավունքների ձեռնարկ. ոստիկանության գործունեությունը հավաքների ընթացքում
Ձեռնարկի նպատակն է ուղղորդել ոստիկանությանը խաղաղ հավաքվելու իրավունքի ապահովման հարցերում: Ձեռնարկը գլխավորապես գրվել է ԵԱՀԿ տարածքի ոստիկանության այն աշխատակիցների համար, որոնք տարբեր աստիճանի հրամանատարական պատասխանատվություն են կրում հանրային հավաքների ժամանակ ոստիկանակական գործունեություն իրականացնելու ընթացքում: Ձեռնարկում նախանշվում են հավաքների ընթացքում ոստիկանության բարեխիղճ աշխատանքի առանցքային քայլերը և սկզբունքները, որոնք իրականացվում են մտածված և համաչափ գործողությունների միջոցով և որոնց կենտրոնում դրված է խաղաղ հավաքների իրավունքն ապահովելու նպատակը: Ձեռնարկը տալիս է հավաքների ընթացքում ոստիկանության արդյունավետ գործունեություն իրականացնելու ցուցումներ, որոնք բխում են մարդու իրավունքների ոլորտում միջազգային իրավունքից և ԵԱՀԿ ամբողջ տարածաշրջանում ձևավորված առաջատար փորձից: Թեպետ ձեռնարկի ուշադրության կենտրոնում «հավաքներն» են, ցուցումներն ու առաջարկվող պրակտիկան կիրառելի են նաև այլ տեսակի հանրային միջոցառումների ժամանակ (օրինակ` հանդիսավոր պետական միջոցառումներ, սպորտային իրադարձություններ):
Սույն հրատարակության մեջ արտահայտված տեսակետները, կարծիքները, մեկնաբանություններն ու այլ տեղեկատվությունը հնարավոր է չարտահայտեն Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) տեսանկյունը և չհամընկնեն ԵԱՀԿ մոտեցումների հետ, եթե ուղղակիորեն նշված չէ, որ ԵԱՀԿ-ն է հանդիսանում սույն փաստաթղթի հեղինակը: