ԵԱՀԿ գրասենյակը լրագրողների համար կազմակերպում է աշխատաժողովներ` կրոնի և արտահայտվելու ազատության վերաբերյալ
Ս.թ. հուլիսի 19-ից 21-ը հայ լրագրողների համար կազմակերպված եռօրյա աշխատաժողովի թեմաներն են` կրոնի կամ համոզմունքի, արտահայտվելու ազատության ազգային օրենսդրությունը, ինչպես նաև ոլորտին առնչվող մարդու իրավունքների ԵԱՀԿ և միջազգային չափորոշիչները: Աշխատաժողովը կազմակերպել է «Համագործակցություն հանուն ժողովրդավարության կենտրոն» ՀԿ-ն` ԵԱՀԿ երեևանյան գրասենյակի աջակցությամբ:
Միջոցառման նպատակն է խթանել ճշգրիտ լուսաբանումը` բարձրացնելով լրագրողների գիտելիքները ազգային օրենսդրության, մասնագիտական էթիկայի և միջազգային չափորոշիների վերաբերյալ, որոնք առնչվում են ազատ արտահայտվելու, մտքի, խղճի և կրոնի ազատության հետ, ինչը կօգնի ԶԼՄ-ների ներկայացուցիչներին իրենց աշխատանքում արդյունավետ անդրադառնալու իրավական բնույթի մարտահրավերներին:
ԶԼՄ-ների մոտ քսան գործող լրագրողներ և ուսանողներ կվերլուծեն Մարդու իրավունքների եվրոպական դատարանի մի շարք գործեր և մոտիկից կծանոթանան Տեղեկատվական վեճերի խորհրդի (ՏՎԽ) առաքելությանը և համապատասխան խորհրդատվական կարծիքներին` որպես արտադատական անկախ մարմին Հայաստանում, որը հիմնադրվել է 2011թ.–ին` ի պատասխան մամուլի դեմ զրպարտության հայցերով դատավարությունների թվի զգալի աճի: Աշխատաժողովները վարում են իրավական փորձագետներ, ինչպես նաև լրագրության և կրոնի պատմության մասնագետներ:
Աշխատաժողովները հաջորդում են նմանատիպ քննարկումներին, որոնք կազմակերպվել էին անցյալ տարի: Լրագրողների համար ևս մեկ աշխատաժողով կկազմակերպվի ս.թ. օգոստոսի 2-ից 4-ը: