ԵԱՀԿ-ն կազմակերպում է քննարկում` Հայաստանում կանանց քաղաքական մասնակցությունը ընդլայնելու վերաբերյալ
Ս.թ. հունիսի 26-ին ԵԱՀԿ երևանյան գրասենյակը կազմակերպել էր կլոր սեղան կուսակցությունների կին ներկայացուցիչների համար` փոխանակելու 2012 թ. մայիսի խորհրդարանական ընտրությունների ժամանակ ունեցած փորձը:
Մասնակիցները քննարկեցին իրենց անհատական փորձը քարոզարշավի ընթացքում, ինչպես նաև քաղաքական կյանքում կանանց մասնակցության ընդլայնման ուղիները:
<<Կին առաջնորդները կարևոր դեր ունեն կայուն բազմակարծ հասարակության զարգացման գործում>>, - ասաց ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ժողովրդավարացման ծրագրի ղեկավար Օլիվեր ՄկՔոյը. <<Հետամուտ զարգացնելու այն ձեռքբերումները, որ ունեցել ենք` մենք անդրադառնում ենք հիմնական հարցերին այն կանանց հետ, ովքեր կանոնավոր կերպ ներգրավված են քաղաքական կուսակցությունների գործունեությունում>>:
Միջոցառումը կազմակերպվել էր նաև 2011թ. դեկտեմբերին քաղաքական կուսակցություններում կանանց մասնակցության վերաբերյալ միջոցառմանն ի հաջորդում` ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) հետ համատեղ:
<<Այս միջոցառումը հիանալի հնարավորություն է ԺՀՄԻԳ-ի համար` կանանց քաղաքական մասնակցության աշխատանքներում ուղղակի անդրադարձ կատարելու իր` հմտություններ զարգացնելու նախաձեռնության ազդեցությանը>>, - ասաց ԺՀՄԻԳ-ի ծրագրի պատասխանատու Դիանա Դիգոլը:
Երկուսն էլ` ԵԱՀԿ երևանյան գրասենյակն ու ԺՀՄԻԳ-ը, աջակցում են Հայաստանում կանանց ավելի մեծ մասնակցությանը հասարակական կյանքում: