ԵԱՀԿ կաջակցի ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակին` ընտրություններին ընդառաջ
Այսօր ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար Անդրեյ Սորոկինը և ՀՀ մարդու իրավունքների պաշտպան (օմբուդսմեն) Կարեն Անդրեասյանը տվեցին Եվրամիության ֆինանսավորած` Օմբուդսմենի գրասենյակի կարողությունների զարգացման ծրագրի մեկնարկը գալիք` 2012 և 2013 թվականների խորհրդարանական և նախագահական ընտրություններին ընդառաջ:
Ծրագիրը նախատեսում է 6 մարզային գրասենյակների հիմնադրում, մարդու իրավունքների ոտնահարման հնարավոր դեպքերի հաշվառման թեժ գծի աջակցություն և արագ արձագանքման խմբերի կազմավորում` նախընտրական շրջանում և ընտրությունների ընթացքում մարդու իրավունքների հնարավոր ոտնահարման դեպքերի պատշաճ արձագանքումն ապահովելու համար:
Ծրագրի պայմանագիրը ստորագրելիս պրն. Սորոկինն ասաց. “Այս ծրագրի միջոցով փորձ կարվի ընդլայնել և խթանել մարդու իրավունքների պաշտպանությունը երկրում` Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի կարողությունների հզորացման միջոցով` ընդլայնելով գործունեությունն ու աշխարհագրությունը: Մարզային գրասենյակների հիմնադրմամբ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակն առավել հասանելի կդառնա մարզերի բնակիչների համար և կաջակցի մարդու իրավունքների, ընտրական իրավունքի պաշտպանությանն ու արդյունավետ կառավարմանը Հայաստանում”:
1.7 մլն եվրո արժողությամբ ծրագիրը մաս է կազմում հունվարին հայտարարված մեծ համատեղ ծրագրի, որի նպատակն է աջակցել Հայաստանում 2012 և 2013 թվականների ժողովրդավարական ընտրությունների անցկացմանը: Ծրագիրը իրականացնում է ԵԱՀԿ երևանյան գրասենյակը ԵՄ-ի ֆինանսական աջակցությամբ: