ԵԱՀԿ գրասենյակն աջակցում է Հայաստանում ընտանեկան բռնության վերաբերյալ օրենսդրության քննարկմանը
ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի 2012 թ. - ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ այսօր անցկացված քննարկման կիզակետում ընտանեկան բռնության վերաբերյալ օրենքի նախագիծն էր:
Գենդերային բռնության դեմ պայքարի միջգերատեսչական հանձնաժողովի հանդիպմանը ներկա էին ոլորտում ներգրավված պետական գերատեսչությունների, քաղաքացիական հասարակության և միջազգային կազմակերպությունների մոտ 40 ներկայացուցիչներ: Հանձնաժողովը լրամշակելու է ընտանեկան բռնության վերաբերյան օրենքի նախագիծը` այն համապատասխանեցնելու միջազգային չափանիշներին:
“Փորձագետների կարծիքների և փորձի փոխանակումը վերանայման գործընթացի անհրաժեշտ մաս է կազմում”, - ասաց ԵԱՀԿ երևանյան գրասենյակի Ժողովրդավարացման ծրագրի պատասխանատու Օլիվեր ՄաքՔոյը, - “Գենդերային բռնության տարբեր ձևերի դեմ արդյունավետ պայքարը հեշտ նախաձեռնություն չէ որևէ երկրի կամ հասարակության համար: Շատ կարևոր են համատեղ ջանքերն ու համագործակցությունը շահագրգիռ կողմերի և քաղաքացիական հասարակության միջև”:
Ընտանեկան բռնության վերաբերյալ հասարակական կարծիքի հետազոտության արդյունքները ևս ներկայացվեցին քննարկման մասնակիցներին: Հետազոտությունը պատրաստվել է “Պրոակտիվ հասարակություն” հասարակական կազմակերպության կողմից` ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ: Հետազոտությունը գնահատել է ընտանեկան բռնության տարածվածությունը, հայտնաբերել օրինաչափությունները և բացահայտել ոստիկանության աշխատանքի հասարակական ընկալումը:
ԵԱՀԿ երևանյան գրասենյակը Գենդերային բռնության դեմ պայքարի միջգերատեսչական հանձնաժողովի անդամ է ՀՀ վարչապետի կողմից 2010 թ.-ին հիմնադրման պահից: Գրասենյակը աջակցել է գենդերային և ընտանեկան բռնության դեմ պայքարի ոլորտում Հայաստանի ջանքերին` այդ թվում աջակցություն ցուցաբերելով ՀՀ ոստիկանությանը` ընտանեկան բռնության խնդիրներին ուղղված հարցերում: