ԵԱՀԿ գրասենյակը ներկայացնում է լրագրողական մրցանակներ` Հայաստանում գենդերային հավասարությանը նպաստելու համար
ԵՐԵՎԱՆ, 10 փետրվարի 2012թ. - Լրատվական դաշտում գենդերային հավասարության խթանման համար քսանմեկ մրցանակներ տասներկու անվանակարգերում այսօր շնորհվեց Նա / Նե ամենամյա մրցույթի հաղթողներին:
Ամենամյա Նա / Նե լրագրողական մրցանակաբաշխությունը, որը կազմակերպվում է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի կողմից` Բրիտանական խորհրդի, Բրիտանական դեսպանատան և ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հետ համատեղ, նպատակ ունի խթանելու կանանց գործունեությունը քաղաքական, սոցիալական ու տնտեսական ոլորտներում և ներկայացնելու նրանց ձեռքբերումներն ու փորձառությունները:
<<Հայաստանում կանանց տաղանդն ու ներուժը լիովին չեն օգտագործվում: Հայաստանի զարգացման ու առաջ խաղացման գործում կանայք պետք է առաջատար դեր ունենան: Մամուլը շատ կարևոր է այս առումով>>, - ասաց ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ժողովրդավարացման ծրագրի ղեկավար Օլիվեր ՄակՔոյը. <<Ըստ այն ամենի` ինչին ականատես եղա այսօր` կարծում եմ, որ այս ամենամյա մրցույթն իսկապես օգնում է լրատվամիջոցների և հանրության ուշադրությունն ուղղել Հայաստանում կանանց կյանքին և փորձին:
Չորրորդ անգամ անցկացվող այս ամենամյա մրցույթին ներկայացվել է ավելի քան 225 լրագրողական նյութ 136 լրատվամիջոցների, լրագրողների և այլ կազմակերպությունների կողմից: 2011 թ. առաջին անգամ մասնակիցներին ու հասարակությանը հնարավորություն է ընձեռնվել ներկայացնել աշխատանքները առցանց և քվեարկել (http://blog.britishcouncil.org/nane/):
Մրցույթի ժյուրին` կազմված ԶԼՄ-ների, քաղաքացիական հասարակության և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներից, ընտրեց լավագույն աշխատանքները հեռուստատեսային և ռադիո հաղորդում, տպագիր, առցանց և բլոգի հոդված, ֆոտո ռեպորտաժ, սոցիալական և առևտրային գովազդ անվանակարգերում:
Հաղթողների թվում էին` Լիանա Սիրունյանը` Հայաստանի զրուցակից թերթից, Երանուհի Սողոյանը` Հետքից /Hetq.am/, Փիրուզա Խալափյանը` Մեդիա լաբ-ից /Media Lab/, լրագրողներ` CivilNet, 12TV և Անկյուն + 3 հեռուստաընկերություններից, Հայացք, Առավոտ թերթերից, ankakh.com, Media Lab առցանց լրատվական կայքերից, ինչպես նաև Ֆոտոլուր, Ստատուս Հոլդինգ ընկերությունները և Արտակարգ ալիքը: Հատուկ մրցանակներ շնորհվեցին Անի Ասատրյանին` Հայկական Ժամանակ, Մարիաննա Գրիգորյանին` Eurasianet, Փառանձեմ Հովհաննիսյանին` Media Lab, Լենա Հովսեփյանին` Report.am, Դիանա Բախշյանին` Հեռուստատեսության և ռադիոյի ակադեմիա, Լուսինե Վայաչյանին` Armversion և ԵՊՀ ուսանողուհի Նունե Հովսեփյանին:
Մրցույթի հաղթողները ստացան Նա / Նե մրցանակներ, վկայականներ և դրամական պարգևներ: