ՀՀ-ում անչափահասների գործերով արդարադատության ոլորտի բարեփոխման ձեռքբերումների գնահատում
"Անչափագասների արդարադատությունը Հայաստանում` օրենքի հետ խնդիր ունեցող երեխաների տեսանկյունը" ուսումնասիրությունը, որ իրականացվել է Առաջադեմ սոցիալական տեխնոլոգիաների ՀԿ-ի հետ համագործակցությամբ, նպատակ ունի հզորացնելու երեխաների մասնակցությունը և դիտարկում է անչափահասների գործերով արդարադատության համակարգը երեխաների տեսանկյունից: Այն մաս է կազմում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի կողմից իրականացված ուսումնասիրության, որի նպատակն է գնահատել անչափահասների գործերով արդարադատության ոլորտի բարեփոխման ձեռքբերումները:
Սույն հրատարակության մեջ արտահայտված տեսակետները, կարծիքները, մեկնաբանություններն ու այլ տեղեկատվությունը հնարավոր է չարտահայտեն Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) տեսանկյունը և չհամընկնեն ԵԱՀԿ մոտեցումների հետ, եթե ուղղակիորեն նշված չէ, որ ԵԱՀԿ-ն է հանդիսանում սույն փաստաթղթի հեղինակը: