Ռեսուրսներ
Ուսանողների ընկալումը բուհական համակարգում կոռուպցիայի մասին
![](https://www.osce.org/files/imagecache/20_medium/f/images/hires/0/6/115863.png?1517407131)
Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) Երևանի գրասենյակը Հայաստանում ուսանողական ժողովրդավարությունն ուսումնասիրելու նպատակով 2008թ. հունիսին Հայաստան էր հրավիրել Եվրոպական ուսանողական միության (ԵՈւՄ) պատվիրակությանը:
Ուսումնասիրության արդյունքում ԵՈւՄ թիմը ձևավորեց Հայաստանում ուսանողական ժողովրդավարությունը խթանելու առաջարկությունների փաթեթ, որի շրջանակներում ԵԱՀԿ Երևանի գրասենյակին առաջարկվեց նաև իրականացնել հակակոռուպցիոն արշավ ըստ Ռումինիայի և Սերբիայի դրական փորձի:
Սույն հրատարակության մեջ արտահայտված տեսակետները, կարծիքները, մեկնաբանություններն ու այլ տեղեկատվությունը հնարավոր է չարտահայտեն Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) տեսանկյունը և չհամընկնեն ԵԱՀԿ մոտեցումների հետ, եթե ուղղակիորեն նշված չէ, որ ԵԱՀԿ-ն է հանդիսանում սույն փաստաթղթի հեղինակը: