Կոռուպցիոն մարտահրավերները՝ ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ կազմակերպված՝ երիտասարդություն-հանրային-մասնավոր գործընկերության համաժողովի ուշադրության կենտրոնում
Երիտասարդություն-հանրային-մասնավոր գործընկերութան հակակոռուպցիոն համաժողովը, որ կազմակերպվել էր ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ 2016թ. նոյեմբերի 18-20-ին Կոտայքի մարզում՝ Աղվերանում, մասնակիցներին տրամադրեց կոռուպցիայի դեմ պայքարի գործնական գիտելիքներ և հմտություններ:
Շուրջ վաթսուն մասնակիցներ՝այդ թվում պետական հաստատությունների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, ավագ դպրոցների և բուհերի ուսանողներ մասնակցեցին համաժողովին, որ կազմակերպվել էր Եվրոպական միության հայաստանյան պատվիրակության հետ համագործակցությամբ՝ «Իրավաբանների հայկական ասոցիացիայի», «Ապագան քոնն է» ՀԿ-ի, Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի և «Ինֆորմացիայի ազատության կենտրոնի» հետ համատեղ:
Երիտասարդ մասնակիցներին ներկայացվեց ՀՀ կառավարության կողմից իրականացվող հակակոռուպցիոն քաղաքականությունը, ինչպես նաև գործունեությունն ու ջանքերը կոռուպցիոն երևույթների նվազեցման ուղղությամբ: Արդարադատության փոխնախարար Սուրեն Քրմոյանը, ով ներկայացրեց պետության հակակոռուպցիոն բարեփոխումները, նշեց. «Երիտասարդների ակտիվությունն ու նախաձեռնությունը բոլոր ոլորտներում շատ կարևոր է, և նրանց պետք է հնարավորություն ընձեռել ներկայացնելու իրենց խնդիրները պետական, մասնավոր և կրթական ոլորտներում»:
Հակակոռուպցիոն փորձագետները ներկայացրեցին կոռուպցիայի դեմ պայքարի իրենց փորձը տարբեր ոլորտներում, ինչպիսիք են մասնավոր-պետական հարաբերությունները, բիզնեսը, ազատ մրցակցությունը, հարկային և մաքսային ընթացակարգերը: ՓՄՁ համագործակցության ասոցիացիայի նախագահ Հակոբ Ավագյանն ասաց. «Այս նախաձեռնությունը հնարավորություն տվեց երիտասարդներին կոտրել կարծրատիպերը՝ արտահայտելու իրենց մտահոգությունները պետական մարմիններին և երկխոսոելու նրանց հետ»:
Երիտասարդ մասնակիցները քննարկեցին հաշվետվողականության հետ կապված խնդիրներ, կոռուպցիայի դեմ պայքարի մեխանիզմները և իրենց գաղափարները, թե ինչպես նպաստել ազատ մրցակցությանը: