Ռեսուրսներ
ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով կայացված ոորոշումների ժողովածու. Հատոր VII

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով 2015թ. կայացված ոորոշումների ժողովածուն ներառում է ընտրված որոշումների իրավական վերլուծություն և մեկնաբանություններ՝ որոշումների, որ հիմք են հանդիսացել ապահովելու կանխատեսելի արդարադատություն և ստեղծելու մարդու իրավունքների արդյունավետ պաշտպանության իրավական մեխանիզմներ:
Հրատարակությունը, որը մշակվել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ՝ ՀՀ վճռաբեկ դատարանի հետ համագործակցությամբ, լույս է տեսնում ամեն տարի 2008թ. ի վեր և նպատակ ունի ծառայել որպես օգտակար գործիք և աղբյուր՝ քրեական իրավունքի բոլոր մասնագետների համար:
Սույն հրատարակության մեջ արտահայտված տեսակետները, կարծիքները, մեկնաբանություններն ու այլ տեղեկատվությունը հնարավոր է չարտահայտեն Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) տեսանկյունը և չհամընկնեն ԵԱՀԿ մոտեցումների հետ, եթե ուղղակիորեն նշված չէ, որ ԵԱՀԿ-ն է հանդիսանում սույն փաստաթղթի հեղինակը: