Ռեսուրսներ
Դիմումաձև
ԵԱՀԿ մոդել համաժողովը ԵԱՀԿ որոշում կայացնող մարմնի` Մշտական խորհրդի նիստի նմանակում է: Համաժողովի մասնակից «ԵԱՀԿ դեսպանները» կներգրավվեն հիպոթետիկ մի սցենարում, որում նրանք կբանակցեն՝ գտնելու լուծումներ կոնսենսուսի միջոցով: Մինչ համաժողովը՝ ԵԱՀԿ երևանյան գրասենյակը կկազմակերպի գործնական դասընթացներ՝ բանակցելու և հրապարակային խոսքի հմտությունների, միջազգային հարաբերությունների վերաբերյալ, ինչպես նաև թեմատիկ սեմինարներ մասնակիցների համար: Միջոցառման նպատակն է ուսանողներին իրազեկել ԵԱՀԿ-ի մասին և նրանց հնարավորություն ընձեռել՝ հաղթահարելու միջազգային դիվանագիտության մարտահրավերները:
Նոյեմբերի 17-18-ը կայանալիք Մոդել ԵԱՀԿ 2016 համաժողովի մասնակցության համար կարող են դիմել 18-25 տարեկան երիտասարդներ Հայաստանից: Լրացված հայտերը պետք է ուղարկվեն Lili.Nazaryan@osce.org էլ.փոստին մինչև 2016թ. սեպտեմբերի 16-ը:
Սույն հրատարակության մեջ արտահայտված տեսակետները, կարծիքները, մեկնաբանություններն ու այլ տեղեկատվությունը հնարավոր է չարտահայտեն Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) տեսանկյունը և չհամընկնեն ԵԱՀԿ մոտեցումների հետ, եթե ուղղակիորեն նշված չէ, որ ԵԱՀԿ-ն է հանդիսանում սույն փաստաթղթի հեղինակը: