ԵԱՀԿ գրասենյակն աջակցում է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակին

Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության խթանմանն ուղղված համատեղ նախաձեռնությունները ԵԱՀԿ երևանյան գրասենյակի կողմից 2016թ. օգոստոսի 31-ին հյուրընկալած՝ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի (օմբուդսմենի) գրասենյակի հետ հանդիպման ուշադրության կենտրոնում էին:
ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար դեսպան Արգո Ավակովը և ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան (ՄԻՊ) Արման Թաթոյանը քննարկեցին հետագա համագործակցությունը մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում, այդ թվում՝ ընթացիկ իրավական և գործնական խնդիրները, մարդու իրավունքների մասին իրազեկումը, մարդու իրավունքների պաշտպանությունը ոստիկանության գործունեությունում և Հայաստանի Ազգային կանխարգելիչ մեխանիզմի արդյունավետ իրականացումը՝ ՄԱԿ-ի Խոշտանգումների կանխարգելման կոնվենցիայի կամընտիր արձանագրության ներքո:
Հանդիպման ընթացքում նախանշված նախաձեռնությունների թվում էին՝ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի գործունեության և մարդու իրավունքների ոլորտում զարգացումների մասին հեռուստահաղորդումները, ՄԻՊ արագ արձագանքման խմբի կարողությունների ամրապնդումը՝ քաղաքացիների և իրավապահ մարմինների հետ իրենց ամենօրյա հաղորդակցությունում, ինչպես նաև աջակցություն Ազգային կանխարգելման մեխանիզմի դիտորդական գործունեությանը:
«ԵԱՀԿ երեւանյան գրասենյակը շարունակաբար աջակցում է Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի կարողությունների ամրապնդմանը, և մենք հույս ունենք, որ մեր համատեղ ջանքերը խթանեն մարդու իրավունքները պաշտպանությանը ողջ երկրում», - ասաց Ավակովը: Գրասենյակի անունից նա հանձնեց դյուրակիր համակարգիչ և տեսախցիկ պաշտպանին՝ ներդրում ունենալու Ազգային կանխարգելիչ մեխանիզմի թիմի՝ կանխարգելիչ այցերի շրջանակներում ճշգրիտ հաշվետվություններին ուղղված գործունեությունում:
«Որպես Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպան՝ ես բարձր եմ գնահատում մեր համագործակցությունը և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությունն՝ ուղղված մարդու իրավունքների պաշտպանության ամրապնդմանը, քաղաքացիական հասարակության դերի բարձրացմանն ու ժողովրդավարական հաստատությունների զարգացմանը», - ասաց Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը: