Նորություններ
ԵԱՀԿ երևանյան գրասենյակի հայտարարությունը
Yerevan Հուլիսի 30, 2016
Մենք հետևում ենք զարգացումներին մեծ մտահոգությամբ: Մենք ցավում ենք ևս մեկ ոստիկանի մահվան կապակցությամբ, և մեր ցավակցությունն ենք հայտնում նրա ընտանիքին: Իրավիճակի զարգացման վտանգից խուսափելու համար, մենք կոչ ենք անում բոլոր կողմերին ցուցաբերել առավելագույն զսպվածություն, չդիմել բռնության և զերծ մնալ սադրանքներից: Իրավիճակը պետք է կարգավորվի և հասարակական կարգը վերականգնվի օրենքի գերակայությանը համապատասխան: