ԵԱՀԿ-ն ներկայացնում է բարձրագուն դատական ատյանի որոշումների ժողովածու՝ աջակցելու Հայաստանի դատական համակարգին
Նոյեմբերի 20-ին Երևանում հանրությանը ներկայացվեց ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով 2014թ. կայացված ոորոշումների ժողովածուն: Այն նպատակ ունի ծառայել որպես օգտակար գործիք և աղբյուր՝ քրեական իրավունքի բոլոր իրավաբանների համար:
Շնորհանդեսի մասնակիցները քննարկեցին Վճռաբեկ դատարանի վերջին 10 տարիների գործունեությունը, այդ թվում՝ հիմնարար որոշումները, որոնք հիմք են հանդիսացել ապահովելու կանխատեսելի արդարադատություն և ստեղծելու մարդու իրավունքների արդյունավետ պաշտպանության իրավական մեխանիզմներ: Վճռաբեկ դատարանի որոշումները պարտադիր են, ինչը նշանակում է, որ բոլոր ստորադաս դատարանները պարտավոր են հետևել դրանց:
«Գործող դատարանները, որոնց թե՛ անհատները և թե՛ իրավաբանական անձինք կարող եք ապավինել, ունեն մեծագույն նշանակություն ոչ միայն մարդու իրավունքների պաշտպանության հարցում, այլև նաև ս նախապայման են տնտեսական կայունության համար», - ասաց ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար Անդրեյ Սորոկինը. «Իրավունքի գերակայությանը կարող է ապահովվել միայն , եթե դատական համակարգն ունի վստահություն՝ հմուտ, ինչպես նաև անկախ ու անաչառ որոշումների կայացման առումով»:
ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը կարևորել է բարձրագույն դատական ատյանի կողմից կայացված որոշումները. «Չկա և ոչ մի դատական ակտ կամ վճռաբեկ բողոք, որում հղում չկատարվի նախադեպային որոշումներին: Նախադեպային որոշումները ոչ միայն պարտադիր են՝ որպես բարձրագույն դատական ատյանի որոշումներ, այլև հասկանալի, տրամաբանական, հիմնավորված և ամենակարևորը՝ համոզիչ»:
Ժողովածուն լույս է տեսնում 2008թ.-ից, և այս՝ վեցերորդ հատորը պատրաստվել է ՀՀ վճռաբեկ դատարանի և դատական դեպարտամենտի կողմից՝ ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ: