Ռեսուրսներ
ԲԿԳ Հայաստան. Քաղհասարակության զեկույց
Այս մշտադիտարկման զեկույցի նպատակն է ներկայացնել քաղհասարակության դիտարկումներն ու գնահատականները Բաց
կառավարման Գործընկերություն միջազգային նախաձեռնության շրջանակներում Հայաստանի Գործողությունների ազգային երկրորդ ծրագրի
մշակման և դրա իրականացման մեկամյա ընթացքի վերաբերյալ: Մշտադիտարկումն իրականացրել է Ինֆորմացիայի ազատության կենտրոնը
ԵԱՀԿ Երևանի գրասենյակի աջակցությամբ:
Սույն հրատարակության մեջ արտահայտված տեսակետները, կարծիքները, մեկնաբանություններն ու այլ տեղեկատվությունը հնարավոր է չարտահայտեն Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) տեսանկյունը և չհամընկնեն ԵԱՀԿ մոտեցումների հետ, եթե ուղղակիորեն նշված չէ, որ ԵԱՀԿ-ն է հանդիսանում սույն փաստաթղթի հեղինակը: