ԵԱՀԿ-ն խթանում է քննարկում ՀՀ Սահմանադրության փոփոխությունների ու լրացումների նախագծում՝ մարդու իրավունքների հետ կապված ասպեկտների վերաբերյալ
ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ աշխատաժողով կազմակերպվեց 2015թ. հոկտեմբերի 23-ին Երևանում ՝ խթանելու քննարկումներ, վերլուծություններ և կարծիքներ Հայաստանի Սահմանադրության փոփոխությունների նախագծի փաթեթում ներառված՝ մարդու իրավունքներին առնչվող հոդվածների վերաբերյալ:
ԵԱՀԿ գրասենյակի աջակցությամբ և Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի համագործակցությամբ կազմակերպված քննարկմանը մասնակցեցին քաղաքացիական հասարակության, պետական հաստատությունների, ԶԼՄ-ների ներկայացուցիչներ, ինչպես նաև Եվրոպական օմբուդսմենի ինստիտուտի, տեղի դեսպանությունների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները:
«Սահմանադրությունը՝ որպես օրենքի հիմնասյուն ուղղակիորեն ազդում է երկրի ողջ իրավական դաշտի վրա և այդմ ներգործում է երկրի զարգացման վրա բոլոր ոլորտներում», - ասաց ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար դեսպան Անդրեյ Սորոկինը. «ահա թե ինչու մենք հավատացած ենք, որ հանրային մասնակցությունը ոչ միայն կարևոր է, այլ անհրաժեշտ նախադրյալ է բարեփոխումների հաջող և լիարժեք գործընթացի համար՝ հիմնված ազգային համաձայնության վրա»:
Մասնակիցներին ողջունեցին նաև Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը, Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը, Եվրոպական միության պատվիրակության ղեկավար դեսպան Պյոտր Սվիտալսկին և Եվրոպական օմբուդսմենի ինստիտուտի գլխավոր քարտուղար Ժոզեֆ Սիգըլը:
Փաթեթի նախագիծը առաջարկվել է ՀՀ նախագահի կողմից և դրվելու է հանրաքվեի 2015թ. դեկտեմբերի 6-ին: