Ռեսուրսներ
Կիբերտիրույթ. Տեղեկատվական անգտանգություն և իրավունք խորագրով ձեռնարկ

Ձեռնարկը հրատարակվել է «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ—ի կողմից՝ ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ: Այն անդրադառնում է համացանցի կառավարման միջազգային սկզբունքներին, կիբերտիրույթում անձնական և ընտանեկան կյանքի իրավունքներին, կիբերհանցագործության իրավական կողմին, միջազգային կիբերհետապնդումներին և գաղտնալսումներին, ինչպես նաև ռուսական տիրույթին առնչվող օրենսդրական և իրավական իրավիճակին: Ձեռնարկում նաև ներառված են «Առցանց անվտանգության կանոնների պահպանումը Հայաստանում» թեմայով հարցման արդյունքները, որն իրականացվել է Հայաստանի լրատվամիջոցների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների շրջանում:
Սույն հրատարակության մեջ արտահայտված տեսակետները, կարծիքները, մեկնաբանություններն ու այլ տեղեկատվությունը հնարավոր է չարտահայտեն Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) տեսանկյունը և չհամընկնեն ԵԱՀԿ մոտեցումների հետ, եթե ուղղակիորեն նշված չէ, որ ԵԱՀԿ-ն է հանդիսանում սույն փաստաթղթի հեղինակը: