Մարդու իրավունքների օրվան նվիրված «Սահմանային իրականություն» խորագրով ցուցահանդես ԵԱՀԿ աջակցությամբ ՝ խթանելու Հայաստանում դատապարտված անձանց վերականգնումը
Արմավիր, Հայաստան, 10 դեկտեմբերի 2014թ.- ԵԱՀԿ երևանյան գրասենյակը Մարդու իրավունքների օրվա կապակցությամբ աջակցել է «Արմավիր» նորաբաց քրեակատարողական հիմնարկում ցուցահանդեսի կազմակերպմանը, որն ընդգծում է դատապարտված անձանց վերականգնման ու վերջինններիս հասարակություն վերաինտեգրվելու կարևորությունը:
«Սահմանային իրականություն» խորագրով ցուցահանդեսը կազմակերպվել է ՀՀ արդարադատության նախարարության կողմից՝ ի դեմս <<Իրավախախտում կատարած անձանց վերականգնողական կենտրոն>> ՊՈԱԿ-ի և Քրեակատարողական վարչության՝ ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ:
«Մենք ուրախ ենք նշել Մարդու իրավունքների օրը այս ցուցահանդեսով՝ ընդգծելու քրեակատարողական բարեփոխումների և իրավախախտ անձանց վերականգնմանն ու վերաինտեգրմանն ուղղված ջանքերի կարևորությունը»,- ասաց ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Անդրեյ Սորոկինը:
Ցուցահանդեսը կազմակերպվել է արվեստագետ-համադրող Սամվել Սաղաթելյանի կողմից և ներառում է «Սևան», «Կոշ» և «Աբովյան» քրեակատարողական հիմնարկների դատապարտյալների ստեղծագործություններն ու ձեռքի աշխատանքները: Ցուցահանդեսի նպատակն էր աջակցել հասարակական կարծրատիպերի վերացմանը, նպաստել անձանց վերականգնմանը՝ մշակույթի և ստեղծագործական գործունեության միջոցով, և դատապարտյալ անձանց ներառել արվեստի ոլորտում:
Սամվել Սաղաթելյանը նշեց. «Միջոցառման ընթացքը նշանավորվեց նրանով, որ առաջնահերթ դատապարտյալներն իրենց՝ «բանտարկյալի» կարծրատիպերը կոտրեցին, ինչպես նաև մեծ ոգևորությամբ ներգրավվեցին արվեստի ժամանակակից և նոր ձևերում»:
Ցուցահանդեսը կազմակերպվել է ԵԱՀԿ՝ իրավական և քրեակատարողական բարեփոխումների խթանմանն ու արդարադատության ոլորտում մարդու իրավունքների ամրապնդմանն ուղղված գործունեության շրջանակներում: