Ռեսուրսներ
Կանայք քաղաքականության մեջ և քաղաքականության մասին

Հայաստանում 2012 թ. խորհրդարանական ընտրությունների նախաշեմին և ավարտից հետո անցկացված հարզազրույցների ժողովածու է, որ հրատարակվել է "Կանանց քաղաքական մասնակցությունը Հայաստանում 2012 թվականի խորհրդարանական և տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին" ծրագրի շրջանակներում Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիայի Գենդերային հետազոտությունների կենտրոնի կողմից, ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ և Վրաստանում Նիդեռլանդների Թագավորության դեսպանատան ֆինանսավորմամբ:
Սույն հրատարակության մեջ արտահայտված տեսակետները, կարծիքները, մեկնաբանություններն ու այլ տեղեկատվությունը հնարավոր է չարտահայտեն Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) տեսանկյունը և չհամընկնեն ԵԱՀԿ մոտեցումների հետ, եթե ուղղակիորեն նշված չէ, որ ԵԱՀԿ-ն է հանդիսանում սույն փաստաթղթի հեղինակը: