ԵԱՀԿ- ն օգնում է խթանել մարդու իրավունքների կրթությունը Հայաստանում
2013թ. հունիսի 15-ին և 16-ին ԵԱՀԿ երևանյան գրասենյակի կողմից կազմակերպված երկօրյա աշխատաժողովն իր շուրջ համախմբեց մարդու իրավունքների կրթության մասնագետների՝ քննարկելու ավագ դպրոցում <<հասարակագիտություն>> առարկայի դասավանդման չափորոշիչների վերանայումն՝ ի նկատի ունենալով միջազգային լավագույն փորձը:
Հայաստանի կրթության և գիտության նախարարությունից, ՀՀ կրթության ազգային ինստիտուտից մոտ 20 ներկայացուցիչներ, ինչպես նաև հասարակագիտության ուսուցիչներ և մասնագետներ մասնակցեցին սեմինարին:
«Մենք հավատացած ենք, որ միջոցառումը կնպաստի այս ջանքերին և կբարձրացնի մարդու իրավունքների նկատմամբ հարգանքը դպրոցում», - ասաց ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար դեսպան Անդրեյ Սորոկինը:
Մարդու իրավունքներ դասավանդողների և ուսումնական ծրագիր մշակողների կարողությունների ամրապնդումը և նրանց՝ բոլոր մակարդակներում ուսանողների համար արդյունավետ ծրագրեր ու դասընթացներ մշակելու գործիքների տրամադրումը գրասենյակի կողմից Հայաստանում մարդու իրավունքների ոլորտում իրականացվող գործունեության կարևոր տարրերից է: 2010թ. դեկտեմբերին ԵԱՀԿ երևանյան գրասենյակի և Հայաստանի Կրթության և գիտության նախարարությունն միջև հուշագիր է ստորագրվել, որում նախանշված է համագործակցությունն այս ուղղությամբ: