Ռեսուրսներ
Զինված ուժերում մարդու իրավունքների վերաբերյալ դասընթացի կազմակերպման և անցկացման ուսումնական ձեռնարկ

Ուսումնական ձեռնարկը պատրաստվել և հրատարակվել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի կողմից` ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի և Զինված ուժերի ժողովրդավարական վերահսկողության Ժնևի կենտրոնի «Զինված ուժերի անձնակազմի մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների մասին» ձեռնարկի հիման վրա:
Այն միտված է զարգացնելու մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների ոլորտում զինված ուժերի անձնակազմի գիտելիքները:
Սույն հրատարակության մեջ արտահայտված տեսակետները, կարծիքները, մեկնաբանություններն ու այլ տեղեկատվությունը հնարավոր է չարտահայտեն Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) տեսանկյունը և չհամընկնեն ԵԱՀԿ մոտեցումների հետ, եթե ուղղակիորեն նշված չէ, որ ԵԱՀԿ-ն է հանդիսանում սույն փաստաթղթի հեղինակը: