Նորություններ
News and press releases
Նորություններ և մամլո հաղորդագրություններ ԵԱՀԿ գործունեության մասին
ԵԱՀԿ-ն վերապատրաստեց Հայաստանի իրավապահ մարմինների եւ քրեական արդարադատության համակարգի ներկայացուցիչներին՝ կիբեռհանցագործությունների դեմ պայքարի եւ դրանց կանխարգելման ուղղությամբ
Publishing date: 27 Դեկտեմբերի 2021
ՀՀ Ոստիկանության, Դատախազության, Ազգային անվտանգության ծառայության եւ Քննչական կոմիտեի գրեթե 20 աշխատակից բարելավեց կիբեռհանցագործությունների դեմ պայքարի եւ դրանց կանխարգելման իր հմտությունները՝ մասնակցելով բաց աղբյուրների միջոցով թվային դատափորձաքննության եւ ցանցային հետաքննությունների թեմայով դասընթացի։ Դասընթացը, որը Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) կազմակերպել էր Եվրոպայի խորհրդի հետ համատեղ՝ ՀՀ արտաքին գործերի նախարարության աջակցությամբ, տեղի ունեցավ ՀՀ Արդարադատության ակադեմիայում դեկտեմբերի 20-ից 24-ը։
Հայաստանի արտահերթ խորհրդարանական ընտրությունները մրցակցային և լավ կազմակերպված, սակայն բևեռացված և խաթարված էին ագրեսիվ հռետորաբանությամբ, նշում են միջազգային դիտորդները
Publishing date: 21 Հունիսի 2021
Content type: Մամլո հաղորդագրություններ
Where we are: OSCE Office for Democratic Institutions and Human Rights
What we do: Ընտրություններ
ԵՐԵՎԱՆ, 2021 թ. հունիսի 21 – Հայաստանի արտահերթ խորհրդարանական ընտրությունները մրցակցային էին և արդյունավետ են կառավարվել՝ կարճ ժամանակահատվածում: Այնուհանդերձ, ընտրությունները բնութագրվել են ծայրահեղ բևեռացվածությամբ և խաթարվել են հիմնական մրցակիցների կողմից ավելի ու ավելի հաճախակի հնչող վիրավորիչ խոսքով, ինչպես նաև քարոզարշավի ընթացքում կանանց ետնաբեմ մղելով,- ասված է միջազգային դիտորդների այսօրվա հայտարարությունում:
Հայաստանում ատելության հողի վրա կատարված հանցագործություններին դատախազների և իրավապահ մարմինների կողմից արձագանքման ջանքերը․ ԺՀՄԻԳ սեմինար
Publishing date: 25 Մայիսի 2021
Content type: News
Where we are: OSCE Office for Democratic Institutions and Human Rights
ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ)կողմից 2021թ․ մայիսի 25-ին, Հայաստանի քրեական արդատադատություն իրականացնող մարմինների և քաղաքացիական հասարակության իրազեկության բարձրացման առցանց սեմինարի նպատակը ատելության հողի վրա կատարված հանցագործությունների ճանաչման, քննության և հետապնդման կարողությունների բարելավումն էր։ Այս միջոցառումը դրեց ատելության հողի վրա կատարված հանցագործությունների՝ առաջիկա տարիների ընթացքում Հայաստանում իրականացվելիք երկու համակողմանի ուսումնական ծրագրերի մեկնարկը։ Ազգային ոստիկանության հետ սերտ համագործակցությամբ՝ ԺՀՄԻԳ-ը կիրականացնի Ատելության հողի վրա կատարված հանցագործությունների դեմ պայքարի թեմայով վերապատրաստման ծրագիր իրավապահ մարմինների համար («TAHCLE», «ԱՀՊԻՄՎԾ») ։ Ավելին, Հայաստանի Հանրապետության Արդարադատության ակադեմիան, Քննչական կոմիտեն և Գլխավոր դատախազությունը համաձայնել են ԺՀՄԻԳ-ի աջակցությամբ իրականացնել Ատելության հիմքով հանցագործություններ․ վերապատրաստում դատախազների համար («PAHCT», «ԱՀՎԴ») ծրագիրը։ ԱՀՎԴ և ԱՀՊԻՄՎԾ ծրագրերը նպատակ ունեն կատարելագործել մասնակիցների գիտելիքներն ու հմտությունները հետևյալ առանցքային ոլորտներում՝ ատելության հողի վրա կատարված հանցագործությունների կանխարգելում և արձագանքում, ատելության հողի վրա կատարված հանցագործությունների զոհերի հետ արդյունավետ հաղորդակցություն և քրեական արդարադատություն իրականացնող մարմինների նկատմամբ հանրային վստահության ձևավորման գործողություններին աջակցություն։ «Ատելության հողի վրա կատարված հանցագործությունների դեպքերին արդյունավետ արձագանքման համար հարկ է ատելության հողի վրա կատարված հանցագործությունների ճանաչման և հետապնդման թեմայով վերապատրաստել քրեական արդարադատության համակարգի բոլոր օղակներին»,- ասաց ԵԱՀԿ Կատարինա Գարդապխաձեն: «Այս նպատակին հետամուտ, գովելի է այն հանգամանքը, որ Հայաստանը համակողմանի մոտեցում է ստանձնել և ատելության հողի վրա կատարված հանցագործություններին պետական մակարդակում արդյունավետ արձագանքման էական քայլ է անում՝ միաժամանակ վերապատրաստելով ոստիկանությանը, քննիչներին և դատախազներին»։ Այսօրվա սեմինարին ընդառաջ ԺՀՄԻԳ-ի կողմից իրականացված գնահատման արդյունքների հիման վրա Գրասենյակն այժմ մշակում է տեղական կարիքներին, քաղաքականություններին և օրենսդրությանը համապատասխանեցված ուսումնական ծրագիր։ Այնուհետ, ԺՀՄԻԳ-ը վերապատրաստողների վերապատրաստման դասընթացներ կանցկացնի քրեական արդարադատության մարմինների ներկայացուցիչների համար, որոնք իրենց հերթին կվերապատրաստեն ոստիկանների, քննիչների և դատախազների՝ նախապես ընտրված խմբերին։ ՀՀ կառավարության՝ ատելության հողի վրա կատարված հանցագործություններին և խտրականությանն արձագանքելու ջանքերը տեղ են գտել հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին վերջերս ընդունված օրենքում։ Սրա նպատակն է խտրականության դեմ պայքարի միջոցով ստեղծել ավելի ներառական հասարակություն, որտեղ ոչ ոք չի շարունակի լինել մարգինալացված, մեկուսացված և անտեսված։ Միևնույն ժամանակ, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովն այս ամիս ընդունել է նոր, առաջադիմական Քրեական օրենսգիրք, որը կնպաստի ատելության հողի վրա կատարված հանցագործությունների արդյունավետ հետապնդմանը, դատավճիռների կայացմանը և պատժի նշանակմանը։
ԺՀՄԻԳ-ը մեկնարկում է ընտրությունների դիտորդական առաքելությունը Հայաստանում
Publishing date: 19 Մայիսի 2021
Content type: Մամլո հաղորդագրություններ
Where we are: OSCE Office for Democratic Institutions and Human Rights
What we do: Ընտրություններ
ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակը (ԺՀՄԻԳ) այսօր մեկնարկեց Հայաստանում հունիսի 20-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունների դիտորդական առաքելությունը: Առաքելությունը ժամանել է Հայաստանի իշխանությունների պաշտոնական հրավերով:
Հայաստանյան ընտրությունների նկատմամբ լայն հանրային վստահությունը պետք է պահպանել հետագա ընտրական բարեփոխումների միջոցով, ասում են միջազգային դիտորդները
Publishing date: 10 Դեկտեմբերի 2018
Content type: Մամլո հաղորդագրություններ
Where we are: OSCE Office for Democratic Institutions and Human Rights
What we do: Ընտրություններ
ԵՐԵՎԱՆ, 2018 թ. դեկտեմբերի 10. "Դեկտեմբերի 9-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունները Հայաստանում անցկացվել են հիմնարար ազատությունների նկատմամբ հարգանքով և վայելել են լայն հանրային վստահություն, որը պետք է պահպանել հետագա ընտրական բարեփոխումների միջոցով," միջազգային դիտորդները եզրակացրել են այսօր հրապարակված նախնական հայտարարությունում: Հայտարարություններում ասվում է, որ բաց քաղաքական բանավեճը, այդ թվում` ԶԼՄ-ներում, նպաստել է քարոզարշավի աշխուժությանը, թեպետ առցանց բորբոքիչ հռետորաբանության դեպքերը մտահոգիչ էին:
Երևանի գրասենյակը դադարեցնում է իր գործունեությունը Հայաստանում
Publishing date: 31 Օգոստոսի 2017
Content type: News
Where we are: OSCE Office in Yerevan (closed)
ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը հանդիպում է Հայաստանի նախագահի և արտաքին գործերի նախարարի հետ՝ Երևան կատարած այցի շրջանակներում
Publishing date: 30 Մայիսի 2017
Content type: Մամլո հաղորդագրություններ
Where we are: OSCE Secretary General