ԺՀՄԻԳ-ը մեկնարկում է ընտրությունների դիտորդական առաքելությունը Հայաստանում
Երևան, 2021թ․ մայիսի 19
ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակը (ԺՀՄԻԳ) այսօր մեկնարկեց Հայաստանում հունիսի 20-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունների դիտորդական առաքելությունը: Առաքելությունը ժամանել է Հայաստանի իշխանությունների պաշտոնական հրավերով:
Առաքելությունը ղեկավարելու է Էողան Մերֆին և բաղկացած է ԵԱՀԿ ինը պետություններից ժամանած տասնմեկ միջազգային փորձագետներից, ովքեր տեղակայված են Երևանում։ Ի հավելումն, ԺՀՄԻԳ-ը հայցել է քսանչորս երկարաժամկետ դիտորդներ, ովքեր մայիսի 26-ից տեղակայվելու են երկրի ամբողջ տարածքում։
Առաքելությունը գնահատելու է ընտրությունների համապատասխանությունը ԵԱՀԿ պարտավորություններին, ժողովրդավարական ընտրությունների անցկացման միջազգային այլ չափանիշներին, ինչպես նաև ազգային օրենսդրությանը: Դիտորդները մանրամասն ուսումնասիրելու են իրավական դաշտը և դրա իրականացումը, հետևելու են քարոզարշավի ընթացքին, ընտրական և պատկան այլ մարմինների աշխատանքին՝ ներառյալ ընտրողների գրանցումը և դիմում-բողոքների լուծման ընթացակարգերը։ Դիտորդության անբաժանելի մաս է կազմելու լրատվամիջոցների մոնիտորինգը։
ԺՀՄԻԳ–ը նաև նախատեսում է հայցել երկու հարյուր հիսուն կարճաժամկետ դիտորդներ ԵԱՀԿ մասնակից պետություններից` ընտրության օրը իրադարձություններին հետևելու նպատակով։ Այնուամենայնիվ, սա կախված է լինելու ՔՈՎԻԴ-19 համաճարակին առնչվող զարգացումներից՝ ներառյալ առողջապահական խնդիրները, ԵԱՀԿ տարածաշրջանում ճանապարհորդելու և սահմանային սահմանափակումներից, ինչպես նաև Հայաստանում առկա կարգավորումներից։
Դիտորդության ընթացքում հանդիպումներ տեղի կունենան պետական իշխանությունների, քաղաքական կուսակցությունների, ինչպես նաև դատական համակարգի, քաղաքացիական հասարակության և լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ: Ընտրությունների օրը ԺՀՄԻԳ առաքելությունը ջանքերը կհամատեղի ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի (ԵԱՀԿ ԽՎ) պատվիրակության հետ:
Դիտորդության ընթացքում հրապարակվելու է միջանկյալ զեկույց՝ հասարակությանը և լրատվամիջոցներին թարմ տեղեկատվություն հաղորդելու նպատակով: Նախնական արդյունքների վերաբերյալ հայտարարությունը հրապարակվելու է մամուլի ասուլիսում, ընտրությունների հաջորդ օրը: Ընտրական ողջ գործընթացի դիտարկումներն ամփոփող վերջնական զեկույցը հրապարակվելու է ընտրական գործընթացի ավարտից մոտ երկու ամիս անց:
ԺՀՄԻԳ-ի՝ Հայաստանում ընտրությունների դիտորդական գործունեության վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ կարող եք ստանալ ստորև`
https://www.osce.org/odihr/elections/armenia
Կապ՝
Իվան Գոդարսկի, մեդիա վերլուծաբան՝ivan.godarsky@odihr.am and +37491 062084
Կատյա Անդրուշ, ԺՀՄԻԳ մամլո խոսնակ՝katya.andrusz@odihr.pl and +48 609 522 266