Համաձայն Ընտրությունների միջազգային դիտորդների հայտարարության՝ Հայաստանի ընտրությունները հիմնականում լավ էին կազմակերպված և հիմնարար ազատությունները հարգված էին՝ չնայած որոշակի մտահոգություններ դեռևս առկա են
ԵՐԵՎԱՆ, 19 Փետրվար, 2013 թ. – Հայաստանի նախագահական ընտրությունները ընդհանուր առմամբ լավ էին կազմակերպված և բնութագրվել են հիմնարար ազատությունների, ներառյալ հանրահավաքների և խոսքի ազատության հարգանքի դրսևորմամբ. միջազգային դիտորդական առաքելությունը իր այսօրվա հայտարարության մեջ հանդես եկավ հետևյալ եզրահանգմամբ: Միաժամանակ, հանրային կառավարման անկողմնակալության բացակայությունը, ինչպես նաև վարչական ռեսուրսի չարահաշումը հանգեցրեցին պետության և իշխող կուսակցության գործողությունների ոչ հստակ տարանջատմանը, ասվում է հայտարարության մեջ:
Թեկնածուների գրանցումը ներառական էր. մրցակիցները ունեցել են ազատ քարոզարշավ իրականացնելու, իսկ ընտրողները՝ իրենց ընտրությունը արտահայտելու հնարավորություն: Լրատվամիջոցները իրականացրել են իրենց իրավական պարտավորությունը տրամադրելու հավասարաչափ լուսաբանում, և բոլոր մրցակիցները օգտվել են իրենց հատկացված անվճար եթերաժամից, ասվում է հայտարարության մեջ:
Հայտարարությունում արդեն նշված վարչական ռեսուրսների չարաշահման վերաբերյալ մտահոգությունների շարքում է նաև հանրային և քաղաքացիական ծառայողների մասնակցությունը գործող նախագահի քարոզարշավում՝ չնայած նրանց արձակուրդում լինելու փաստին:
«Նախորդ նախագահական ընտրություններից հետո ընտրական գործընթացում կատարվել են հստակ բարելավումներ, և մենք արձանագրել ենք առաջընթաց մի շարք լրատվամիջոցների և իրավական դաշտի բնագավառներում»,-ասաց Քարին Ուոլդսեթը՝ Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) պատվիրակության ղեկավարը: «Միաժամանակ, մեր համատեղ հայտնաբերումները վերաբերում են մի քանի կարևոր բնագավառների, որտեղ ընդգծված բարելավումն անհրաժեշտ է՝ ընտրական գործընթացում հանրային լիարժեք վստահություն ապահովելու համար»:
«Ընտրական օրենսդրությունը համապարփակ է, ընդհանուր առմամբ նպաստող ժողովրդավարական ընտրություններ անցկացնելուն, և ընտրական հանձնաժողովները ողջ գործընթացը կազմակերպել են արհեստավարժ կերպով», ասվում է հայտարարության մեջ: Նշվում է նաև, որ չնայած որոշ թեկնածուները պնդում էին, որ ընտրացուցակներն ուռճացված են, և մտահոգություն են հայտնել երկրից բացակայող անձանց տեղը հնարավոր քվեարկության մասին, այնուամենայնիվ, նշվածի վերաբերյալ ոչ մի փաստ չի տրամադրվել նախքան ընտրությունները: Առաքելությունը դրական է գնահատում ընտրացուցակների ճշգրտման բարելավման ջանքերը. չնայած այս բնագավառը հետագայում աշխատանք է պահանջում:
«Մենք դիտարկել ենք խաղաղ ընտրություններ, որոնք բնութագրվել են ընտրական ընթացակարգերում ոչ զգալի դժվարությունների առկայությամբ, որոնց նախորդել է որոշ առումով հանգիստ, զուսպ քարոզարշավը քաղաքական բանավեճի և իրական մրցակցության ակնհայտ բացակայությամբ», - ասաց Միլան Ցաբրնոխը՝ Եվրոպական խորհրդարանի պատվիրակության ղեկավարը: «Սա հիմնականում պայմանավորված է երեք հիմնական կուսակցությունների թեկնածուներ չառաջադրելու որոշմամբ»:
Քարոզարշավը ընթանում էր խաղաղ, չնայած մեկ թեկնածուն ստացել է հրազենային կրակոց և վնասվածք քարոզարշավի սկզբնական հատվածում, որի հանգամանքները հետաքննվում են: Մինչդեռ ընտրության օրը խաղաղ էր և կանոնակարգված, այն հատկանշական է գործընթացում գործող նախագահի վստահված անձանց կողմից անտեղի միջամտությամբ, ինչպես նաև դիտարկվել են լուրջ խախտումներ՝ ներառյալ ընտրողների վրա ճնշում գործադրելու դեպքերը:
«Երկրում գտնվելով վեց շաբաթ՝ մենք կարող ենք ասել, որ թեկնածուները ունեցել են ազատ քարոզարշավ իրականացնելու հնարավորություն, և հիմնարար ազատությունները հարգվել են: Ընդհանուր առմամբ, ընտրությունները կազմակերպվել են արհեստավարժ կերպով և իշխանությունների կողմից իրական ջանքեր են ներդրվել՝ ընտրացուցակների որակը բարելավելու ուղղությամբ: Լրատվամիջոցները բավական հավասարաչափ են լուսաբանել բոլոր թեկնածուներին, սակայն այդ լուսաբանումը ավելի նպատակային կլիներ քննադատական վերլուծությունների և թեկնածուների միջև բանավեճերի դեպքում», - ասաց դեսպան Հայդի Թալիավինին՝ ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ) ընտրությունների երկարաժամկետ դիտորդական առաքելության ղեկավարը: «Ցավոք, պետության և իշխող կուսակցության տարանջատման ոչ հստակ լինելը դեռ խնդիր է: Սա դրսևորվում է վարչական ռեսուրսի չարաշահման, ընտրողների վրա ճնշման գործադրման և հանրային կառավարման անկողմնակալության բացակայության առկայությամբ»:
Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել՝
Թոմաս Րայմեր, ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ՝ +374 96 71 84 55 կամ +48 609 522 266, thomas.rymer@odihr.pl
Բաս Քլայն, ԵԽԽՎ՝ +374 94 18 88 43 կամ +33 608 355 455, bas.klein@coe.int
Էմիլիա Գայեգո Պերոնա, ԵԽ՝ +374 98 83 09 52 կամ +32 498 98 13 64, emilia.gallego@europarl.europa.eu