Հայաստանում կայացած նախագահական ընտրությունները հիմնականում համապատասխանում են երկրի ստանձնած միջազգային պարտավորություններին, սակայն հետագա բարելավումների անհրաժեշտություն կա
ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի 2008թ. – Ընտրությունների միջազգային դիտորդական առաքելությունը այսօր հրապարակված իր հայտարարությունում ասեց, որ երեկ Հայաստանում կայացած նախագահական ընտրությունների անց կացումը հիմնականում համապատասխանել է երկրի ստանձնած միջազգային պարտավորություններին, չնայած անհրաժեշտ են հետագա բարելավումներ գոյություն ունեցող մարտահրավերներին անդրադառնալու համար:
Դիտորդները գտել են, որ Հայաստանի իշխանությունները իրական ջանքեր են գործադրել նախորդ ընտրություններում նշված թերություններին անդրադառնալու համար: Սակայն հետագա բարելավումների և քաղաքական կամքի անհրաժեշտություն կա՝ անդրադառնալու այնպիսի մտահոգությունների, ինչպիսիք են ընտրական գործընթացների նկատմամբ հանրային վստահության պակասը և պետության ու կուսակցությունների գործառույթների միջև հստակ տարանջատման բացակայությունը: Քվեների հաշվարկման գործընթացը չի նպաստել մասնակիցների շրջանում կասկածների նվազեցմանը:
«Մեծ թվով հայեր մասնակցեցին ակտիվ և մրցակցային ընտրություններում՝ ընտրություն կատարելու իրական քաղաքական այլընտրանքների միջև: Պետք է անդրադառնալ մեր կողմից, մասնավորապես քվեների հաշվարկման գործընթացում, դիտարկված հիմնախնդիրներին՝ ամրապնդելու ընտրական գործընթացների նկատմամբ ընդհանուր վստահությունը», - ասեց ԵԱՀԿ ԽՎ փոխնախագահ և ԵԱՀԿ կարճաժամկետ դիտորդների հատուկ համակարգող Ան-Մարի Լիզանը:
«Այս ընտրությունների շրջանակում նկատելով բարելավումներ՝ դրանց իրականացման, մասնավորապես քվեների հաշվարկման ընթացքի հետ կապված հիմնախնդիրները որոշ դեպքերում սասանել են մարդկանց վստահությունը: Վերջ ի վեջո, վերջնական ընտրությունը Հայաստանի ժողովրդի ձեռքերում է: Այդ իսկ պատճառով, ընտրական գործընթացների նկատմամբ նրա վստահությունը որոշիչ է իրական ժողովրդավարության համար», -ասեց ԵԽԽՎ պատվիրակության ղեկավար Ջոն Պրեսկոտը:
«Համեմատած նախորդ նախագահական ընտրությունների հետ էական առաջընթաց է գրանցվել ընտրական գործընթացների նախապատրաստման և անց կացման գործում: Այնուհանդերձ, ընտրական ողջ միջավայրը և գրանցված միջամտությունները դեռևս պետք է ուշադրությամբ գնահատվեն: ԵՄ-ն իր Հարևանության Քաղաքականության միջոցով կշարունակի աջակցել Հայաստանում ժողովրդավարության ամրապնդման գործընթացին », - ասեց Եվրախորհրդարանի պատվիրակության ղեկավար Մարի Ան Իսլեր Բիգանը:
«Ընտրությունը մեկ օրյա գործընթաց չէ, և այսօր արվող հայտարարությունը նախնական է: Մենք կմնանք Հայաստանում դիտարկելու գոյություն ունեցող մեխանիզմներով ընտրություններին առնչվող վեճերի լուծման գործընթացը: Այս գործընթացը պետք է պարզաբանի ընտրությունների այն ասպեկտները, որոնք հավելյալ հետաքննության կարիք ունեն», - ասեց ԺՀՄԻԳ ընտրությունների երկարաժամկետ դիտորդական առաքելության ղեկավար Գեռտ Արենսը:
Մոտ 400 դիտորդներ, այդ թվում 75 խորհրդարանականններ, են հետևել ընտրությունների ընթացքին ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ), ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի (ԵԱՀԿ ԽՎ), Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) և Եվրախորհրդարանի կազմում:
Լրացուցիչ տեղեկությունների համար, խնդրում ենք կապվել
- ԵԱՀԿԺՀՄԻԳի ներկայացուցիչ Յենս-Հագեն Էշենբեխերի հետ +374 94 46 4297 (բջջային) կամ +48 603 683 122 (բջջային) հեռախոսահամարով կամ / -
- jens.eschenbaecher@odihr.pl էլ.փոստովԵԱՀԿ ԽՎի ներկայացուցիչ Անդրեաս Բեյքերի հետ - +374 94 43 70 22 (բջջային) հեռախոսահամարով կամ andreas.baker@oscepa.dk էլ.փոստով
- ԵԽԽՎի ներկայացուցիչ Նատալի Բարջելինիի հետ - +33 665 40 32 82 հեռախոսահամարով կամ nathalie.bargellini@coe.int էլ.փոստով
- Եվրախորհրդարանի ներկայացուցիչ Թոմաս Գղունեթի հետ +32 49 89 83 369 (բջջային) հեռախոսահամարով կամ thomas.grunert@europarl.europa.eut էլ.փոստով