Ռեսուրսներ
Սոցիալական մեդիան տեղեկատվության աղբյուր հայաստանյան լրատվամիջոցների համար. ձևավորվող ստանդարտներ և կիրառվող պրակտիկա
Հետազոտությունը իրականացրել է "Ռեգիոն" հետազոտական կենտրոնը ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ: Այն նպատակ ունի պարզելու, թե ինչպես են ավանդական լրատվամիջոցները օգտվում սոցիալական մեդիայից և թե դա ինչպես է անդրադառնում լրատվության որակի վրա: Հետազոտության տեղեկատվությունը հիմնված է հեռուստատեսության, ռադիոյի, առցանց ԶԼՄ-ների մոտ 100 ներկայացուցիչների հետ հարցազրույցների, ինչպես նաև 9 ավանդական ԶԼՄ-ների լուսաբանման մոնիթորինգի վրա:
Սույն հրատարակության մեջ արտահայտված տեսակետները, կարծիքները, մեկնաբանություններն ու այլ տեղեկատվությունը հնարավոր է չարտահայտեն Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) տեսանկյունը և չհամընկնեն ԵԱՀԿ մոտեցումների հետ, եթե ուղղակիորեն նշված չէ, որ ԵԱՀԿ-ն է հանդիսանում սույն փաստաթղթի հեղինակը: